Մեքսիկայում հնագետները ացտեկների շների կմախքներ են հայտնաբերել, հայտնում է Associated Press-ը։

Գործակալության տվյալով՝ մեքսիկացի գիտնականները 12 շան գերեզման են գտել, որոնց հետ ացտեկների տարատեսակ իրեր են թաղված եղել։

Ուսումնասիրողները կարծում են, որ գտածոները կրոնական կարեւոր խորհուրդ են բովանդակել, հայտնում է  Gazeta.ru-ն։

Այսպես, ացտեկների հավատամքով՝ հենց շներն էին մահացածների հոգիներին ուղեկցում անդրշիրիմյան կյանք։