ԱՄՆ-ում աշխատողները պատահաբար հայտնաբերել են մամոնտի ժանիք, հաղորդում է Associated Press-ը:

Ժանիքը հայտնաբերել են Սիեթլ քաղաքում ջրմուղագործները, ովքեր խողովակների փոխարինման աշխատանքներ էին իրականացնում: Դրա տարիքը գնահատվել է մոտ 20 000 տարի, իսկ քաշը՝ մոտ 230 կգ, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Վաշինգթոնի համալսարանի հնագետները հույս ունեն գտածոն տեղափոխել Բերքի բնական պատմության թանգարան, որպեսզի մարտի 8-ին կազմակերպվի հանրային ցուցադրություն: