Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փետրվարի 14-ին Սուրբ Պետրոսի հրապարակում հանդիպել է հարսանիքի պատրաստվող պատանիների եւ աղջիկների հետ։ Ներկա են եղել 20 հազարից ավելի զույգեր՝ աշխարհի 28 երկրներից, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Սուրբ Վալենտինի օրվա առթիվ Պապի ուղերձն ընթերցել է արքեպիսկոպոս Վինչենցո Պալյան՝ Աստվածաշնչյան միջազգային ընկերակցության նախագահը։

Ողջույնի խոսքում Ֆրանցիսկոս պապն օրհնել է երիտասարդներին եւ ընտանեկան կյանքում «համբերատարության եւ բարյացակամության» կոչ արել։ Նա խոսել է ներելու եւ միմյանց զիջելու անհրաժեշտության մասին ու կատակել. «Իդեալական ամուսիններ, կանայք, առավել եւս՝ զոքանչներ չեն լինում»։