Հայտնի է դարձել մարդու անունը, ով ապրիլի 19-ին Կայսերիում հարձակվել էր Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի վրա: Դա ուլտրաազգայնական Շահին Շիշմեքն է:
Օրեր առաջ Բաթմանում քուրդ զինյալների կրակահերթերից վիրավորված եւ այնուհետ հիվանդանոցում մահացած 34-ամյա կապիտանի թաղման արարողությանը մասնակցելու համար ոստիկանական ուղղաթիռով ժամանել էին Կայսերիի նահանգապետը, ներքին գործերի նախարարը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը եւ այլ պաշտոնյաներ: Հենց թաղման արարողության ժամանակ էլ մասնակիցներից մեկը, որը, նախնական տեղեկություններով, ուսուցիչ է, հարձակվել է Էներգետիկայի նախարարի վրա եւ բռունցքներով հարվածներ տեղացել նախարարի դեմքին: Հարվածներից վիրավորված նախարարը արագ տեղափոխվել է հիվանդանոց եւ վիրահատվել:
Հայտնի է դարձել, որ նախարարի վրա հարձակված անձը` Շահին Շիշմեքը, արհիմիության անդամ է, զբաղվում է բռնցքամարտով եւ Կայսերիի ավագ դպրոցներից մեկում ֆիզկուլտուրա է դասավանդում:
Վերջինիս Facebook-ի անհատական էջում կան բազմաթիվ ռասիստական հայտարություններ, ինչպես նաեւ գորշ գայլերի քաղաքական թեւ համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության տարբերանշանը:




























