Միայնակ չինացիների խումբը կինոյի տոմսեր գնել է կենտ տեղերի համար Շանհայի կինոթատրոններից մեկում: Ակցիայի կազմակերպիչը որոշել է խանգարել սիրահարներին Սուրբ Վալենտինի օրը միասին ֆիլմ դիտել, հաղորդում է Shanghai Morning Post-ը: Ակցիայի կազմակերպիչը ինտերնետի միայնակ օգտատեր է UP անվամբ: Թերթին տված հարցազրույցում նա իրեն անվանել է «համակարգչային ֆրիք» ու հայտարարել է, որ մի տարի առաջ իրեն լքել էր ընկերուհին:
Սիրահարների օրվա նախօրեին տղամարդը որոշել է ռոմանտիկներին տհաճ անակնկալ մատուցել ու գնել երեկոային սեանսի ժամանակ դահլիճի ամեն երկրորդ տեղը: Սակայն չի կարողացեկ անել դա պատվերի համակարգի օգնությամբ, ոչ էլ դրամարկղից: Կինոթատրոնի ղեկավարությունը հրաժարվել է վաճառել տոմսերը բացառապես կենտ տեղերի համար, հաղորդում է Russia Today-ը:
Այդ ժամանակ UP դիմել է համացանցին ու հավաքել իրեն համակարծիք անձնանց խումբ: Արդյունքում նրանց հաջողվել է մեծ զեղջով գնել կենտ տեղերի տոմսերը:
«Եթե ցանկանում եք սուրբ Վալենտինի օրը ֆիլմ դիտել, ապա ստիպված կլինեք առանձին նստել: Բաժանումը սրտերը փափկացնում է: Հնարավություն տվեք միայնակներին»,- ասում է UP-ին:

























