ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է 1 մլրդ դոլարի չափով տնտեսական օգնություն տրամադրել Հորդանանին: Այդ մասին նա հայտարարել է Քալիֆորնիայի Սանիլենդս քաղաքում միլիարդատեր բարեգործներ Աննենեբերգների կալվածքում Հորդանանի թագավոր Աբդալա II-ի հետ հանդիպման ընթացքում:

Քաղաքական գործիչը նախատեսում է Կոնգրեսին դիմել 1 միլիարդ դոլար վարկային երաշխիքի տրամադրումը հաստատելու համար: Բացի այդ, Օբամանա հաղորդել է տարեկան 660 մլն դոլար փոխօգնության տրամադրման հնգամյա հուշագրի կնքման մասին, հաղորդում է Agence France-Presse-ը:

Նշենք, որ 2013թ.-ին ԱՄՆ-ը Հորդանանին տրամադրել էր 1,25 մլրդ դոլար:

Նրանց թիվը շուտով կգերազանցի 500 հազար մարդը: Հորդանանի կառավարությունն ի վիճակի չէ հաղթահարել Սիրիայից փախստականների հոսքը եւ նյութական օգնություն է խնդրում դոնոր-երկրներից: Ամենահամեստ հաշվարկների համաձայն՝ հորդնանյան իշխանություններին հարկավոր է 355 մլն դոլար, որպեսզի բոլոր փախստականներին բժշկական օգնություն տրամադրվի, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: