26-ամյա բրիտանուհին վիրահատական դանակով կտրել է ձեռքի վրա դաջած նախկին ընկերոջ անունն ու կտրված մաշկը փոստով ուղարկել նրան:
Metro-ն տեղեկացնում է, որ Թորզ Ռեյնոլդսնը այդ քայլին դիմել է այն բանից հետո, երբ բացահայտել է, որ նախկին ընկերն իրեն դավաճանում է ուրիշ կնոջ հետ:
Թորզի նախկին ընկերը նրան ասել է, որ ինքը Ալյասկայում իր երազած աշխատանքն է ստացել և պետք է մեկնի ԱՄՆ: Նրանք օդանավակայանում դրամատիկ ձևով բաժանվել են, սակայն որոշ ժամանակ անց Թորզը տեղեկացել է, որ ընկերը մնացել է Լոնդոնում և ապրում է մի կնոջ հետ, որի հետ դեռ 6 ամիս առաջ էր հարաբերություններ սկսել:
Տեղեկանալով այդ ամենի մասին` Թորզն ինքնուրույն կտրել է ձեռքի վրայի դաջվածքը, մաշկը դրել տուփի մեջ, գեղեցիկ փաթեթավորել և ուղարկել նախկին ընկերոջը:

























