Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով պատրաստվում է այցելել Սուրբ հող, քրիստոնեության եւ հուդայականության միջեւ հարաբերությունների մասին նոր հայտարարությամբ է հանդես եկել։

«Թող կաթոլիկների եւ հուդայականների միջեւ փոխըմբռնումն ու բարեկամությունը  ժառանգվի նոր սերունդներին։  Եվ հուդայականները, եւ քրիստոնյաները  կարող են  միաբան լինել առավել արդար եւ եղբայրական աշխարհ ունենալու համար»,- փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Այնուհետեւ հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հիշեցրել է ապագա սերունդներին  փոխադարձ գիտելիքների, հարգանքի եւ բարեկամության փոխանցման անհրաժեշտությունը:

Տեսաբաններն այս կապակցությամբ հիշեցնում են, որ անցյալ տարվա սեպտեմբերին իտալական  La Reppublica թերթի հարցազրույցում Ֆրանցիսկոսը նշել էր, որ հրեաները քրիստոնեության սուրբ արմատն են: «Աստված երբեք չի ընդհատել իր կապերը Իսրայելի ժողովրդի հետ, որը, չնայած վերջին դարերի  դաժան փորձություններին, պահպանել է հավատն առ Աստված: Մենք՝ որպես քրիստոնեական եկեղեցի, ինչպես նաեւ ողջ մարդկությունը, հավերժ պարտական ենք նրանց»: