Ինդոնեզիական Յավա կղզու արեւելքում Քելուդ հրաբուխի ժայթքումից հետո նրա հյուսիս-արեւմուտքում ակտիվացել է Անակ-Կրակատաու հրաբուխը:
Հաղորդում են, որ փետրվարի 15-ին 212 հրաբխային երկրաշարժ է տեղի ունեցել, սակայն հրաբուխի կարգավիճակը տագնապի մակարդակում գնահատվում է 4-ից 2: Խառնարանից 1.5 կմ շառավղով գոտին փակ է զբոսաշրջիկների ու ձկնորսների համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ազգային լրատվամիջոցներին:
Ավլելի վաղ ակտիվացած Քելուդ հրաբխի հետեւանքով Յավա կղզում 6 մարդ է զոհվել, 47 հազար մարդ տարհանվել է: Փետրվարի 14-ի գիշերը Քելուդ հրաբուխը մոխրի սյուն է ժայթքել, որից հետո քարե բեկորների «անձրեւ» է տեղացել, իսկ մոխիրը տարածվել է հրաբխից 600 կմ արեւմուտք, ինչն ազդել է օդանավակայանների աշխատանքի վրա:
Փետրվարի սկզբին ժայթքել էր Սինաբունգ հրաբուխը ինդոնեզիական Սումատրա կղզու հյուսիսային հատվածում: Այն ժամանակ զոհվել էր 16 մարդ: Երկու հրաբուխները համար հայտարարվել է տագնապի 4-րդ մակարդակ:


























