Բրազիլիայի Սենատը կսկսի տնային պայմաններում մարիխուանայի արտադրության եւ օգտագործման իրավունքն օրինականացնող օրինագծի քննարկումը:

Հաղորդվում է, որ օրինագիծը նախատեսում է նաեւ մարիխուանայի սիրահարների ակումբերի եւ լիցենզավորված արտադրության օրինականացում, որտեղ ազատ կվաճառվի այն:

Օրինագծի քննարկումը հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, երբ դրան կողմ է արտահայտվել ավելի քան 20 հազար ինտերնետ-օգտատեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Folha de Sao Paulo-ն:

Եթե Բրազիլիայի իշխանությունները թույլատրեն մարիխուանայի օգտագործումը, Բրազիլիան կդառնա աշխարհում երկրորդ երկիրն Ուրուգվայից հետո, որը օրինականացրել է այդ բույսի արտադրությունը: Դեռեւս հայտնի չէ, թե երբ կսկսվեն օրինագծի քննարկումները: