Եվրոպայի մի մաս արդեն 2050թ.-ին ջրի տակ կանցնի: Այդ մասին է պնդում Բրյուսելում Ազատ համալսարանի պրոֆեսոր, ով նաեւ Կլիմայի փոփոխությունների հարցերով միջկառավարական խմբի փոխնախագահ է, Ժան-Պասկալ Վան Իպերսելեն:

Փորձագետների կարծիքով՝ ջրհեղեղները, որոնք վրա են հասել Մեծ Բրիտանիային, միայն սկիզբն է, կարելի է ասել նախազգուշացումը:

Փորձագետի խոսքով՝ Մեծ Բրիտանիայում ջրհեղեղները դեռ ոչ թե ծովի մակարդակի բարձրացման հետեւանք են, այլ «ինտենսիվ տեղումների չնչին ավելացում», սակայն ամենի պատճառը մեկն է՝ կլիմայի գլոբար փոփոխություն ու արկտիկական սառույցների հալեցում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ընդ որում նա նշել է, որ Կլիմայի փոփոխությունների հարցերով միջկառավարական խումբն ավելի քան 10 տարի առաջ կանխատեսել է Ատլանտիկայում գլոբալ տաքացաման առաջին արդյունքը՝ ավելի մեղմ ու առանց ձյուն ձմեռներ, առատ տեղումներ անձրուի տեսքով, ավելի տաք ու չոր ամառ բոլոր ափամերձ շրջաններում:

Բացի այդ նա պարզել է, որ օվկիանոսի ջրի մակարդակն օրեցօր բարձրանում է ու շուտով ավելի արագ կբարձրանա, իսկ դարի կեսին ջրի տակ կանցնեն Լոնդոնը, Ամստերդամը, Կոպենհագենը, Անտվերպենը  եւ Ռոտերդամը: Համաշխարհային օվկիանոսի ջրերի  մակարդակի բարձրացումը գնահատվում է տարեկան 3 մմ:

Գիտնականները Եվրամիությանը խորհուրդ են տալիս նախապատրաստվել սպառնացող վտանգին, չնայած տնտեսական դժվարություններին, ու պատրաստ լինել նման ջրհեղեղներին: