Mashable ռեսուրսը հրապարակել է հետաքրքիր վիճակագրություն Incapsula ծառայության մասնագետների կողմից: Պարզվում է, համաշխարհային ինտերնետ-թրաֆիքի 40 տոկոսից էլ քիչն են գեներացնում իրական մարդիկ: Ինչ վերաբերում է 61.5 տոկոսին, ապա Statista-ի տվյալներով, դրանք կազում են զանազան բոտեր:

Թվերը տպավորիչ են, հաշվի առնելով, որ hամացանցում գովազդի համար տարեկան ներդրվում են միլիարդավոր դոլարներ՝ դրանց արդյունավետության վերլուծության հետ միասին, որոնք իրենց նպատակին են հասնում միայն 38.5 տոկոսի դեպքում: Դրա հետ մեկտեղ մասնագետներն տարեցտարի համաշխարհային թրաֆիքի անկում են արձանագրում: