Նիգերիայի Բորնո նահանգի գյուղերից մեկում իսլամիստ գրոհայինների հարձակման զոհ է դարձել ավելի քան 100 մարդ:

Ականատեսների վկայությամբ՝ զինված մարդկանց խումբը շրջապատել է մոտ 30 տեղի բնակիչների եւ գնդակահարել նրանց: Ապա խումբը սկսել է պայթեցնել տները եւ սպանել գյուղի բնակիչներին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ենթադրաբար, գրոհն իրականացրել են «Բոկո Հարամ» արմատական խմբավորման գրոհայինները, որոնց նպատակը Նիգերիայի տարածքում շարիաթի օրենքներ մտցնելն է:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին իսլամիստ գրոհայինները հարձակում են գործել Բորնո նահանգի Կոնդուգա քաղաքի վրա, որի ընթացքում զոհվել է մի քանի տասնյակ մարդ:

Նիգերիայում «Բոկո Հարամ» խմբավորման հարձակմանը զոհ է գնացել ավելի քան 50 մարդ