ԱՄՆ Հուձոն գետում փետրվարի 16-ին հայտնաբերել են նյույորքցի դիզայներ Միշել Սավոյյայի մարմինը:
Հաղորդվում է, որ նախօրեին նրա ընկերները հայտարարել էին, որ Սավոյյան անհետացել էր իր զբոսանավի վրա երեկույթից հետո: Նա երկու օր անընդմեջ կապի դուրս չի եկել ու չի մասնակցել ընկերուհու հետ Սուրբ Վալենտինի օրվա ընթրիքին, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով New York Post-ը:
Ոստիկանությունում ենթադրում են, որ դիզայները ալկոհոլով արբեցած լինելով, ընկել է զբոսանավից:
Սավոյյան հագուստներ է կարել Ռոբերտ դե Նիրոյի, Ռիքի Մարթինի, Միկի Ռուրկի ու այլ հայտնի մարդկանց համար:


























