Փետրվարի 16-ին ղազախստանյան Ալմաաթի քաղաքում ազգային տարադրամ տենգեի դեվալվացիայի դեմ բողոքողները հավաքվել են Հանրապետության հրապարակում:

Հաղորդվում է, որ ակցիային մասնակցել է մոտ հիսուն մարդ: Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի ակտիվիստի, ինչպես նաեւ մի քանի «ապոլիտիկ» կանանց, որոնք գլխներին ներքնազգեստ էին հագել:

Ինչպես նշվում է, կանայք այդկերպ բողոքել են երկիր ժանյակավոր ներքնազգեստ ներմուծելու արգելքի դեմ: Այս մասին հաղորդում է Today.kz-ը: