Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մշտական քրոնիկ սթրեսը գլխուղեղում երկարաժամկետ փոփոխություններ է առաջացնում:

Հաղորդվում է, որ մի շարք էքսպերիմենտների արդյունքում պարզվել է, որ սթրեսի ազդեցությամբ նվազում է նեյրոնների քանակությունը: Ուղեղի ցողունային բջիջները վերածվում են նաեւ օլիգոդենրոցիտների: Դրանք դասվում են միելինա-արտադրող բջիջների շարքին, որոնց ակտիվությունը հանգեցնում է գլխուղեղի սպիտակ նյութի ավելցուկի՝ խախտելով նուրբ հավասարակշռությունը:

Բացի ադ, երկարատեւ սթրեսը նվազեցնում է այն ցողունային բջիջների քանակությունը, որոնք կարող են վերածվել նեյրոնների, ինչն իր հերթին բացատրվում է սթրեսի՝ հիշողության ու սումնառության վրա ազդեցությամբ, հաղորդում է informing.ru-ն: