Ֆիլիպինների Լուսոն կղզու ափերի մոտ, այսիօր՝ փետրվարի 17-ին, 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հարավ-չինական ծովի ջրերում, Դավիլա քաղաքից 16 կմ հեռավորության վրա: Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Մասնագետները հետցնցումներ են կանխատեսում, սակայն ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել:
Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին եւս տեղեկություններ չկան:


























