Բրազիլացի վիրաբույժները Մակաե քաղաքից հաղորդել են, որ վկա են դարձել աստվածային հրաշքի, երբ 10-ամյա երեխան փրկվել է երկնային ուժերի կողմից:

Հաղորդում են, որ 2014թ.-ի փետրվարի 8-ին 10-ամյա Վեւերթոն Սիլվան գուավա էր հավաքում, երբ հանկարծ կորցրել է հավասարակշռությունը եւ ընկել է ցցված ամրանի վրա: 60 սանտիմետրանոց ցիցը խրվել է տղայի պարանոցի մեջ ու դուրս եկել աջ ականջին:

Տուժածի բղավոցները գրավել են հարազատների ուշադրությունը, ովքեր անմիջապես շտապօգնություն են կանչել: Դեպքի վայր հասած բժիշկները զգուշությամբ  երեխային ամրանի կտորի հետ միասին տեղափոփել են մեքենա:

Երբ բժիշկները տեսել են պարանոցից դուրս ցցված ամրանը, չեն հավատացել իրենց աչքերին. չնայած լուրջ վնասվածքին, հիվանդի դրությունը բավարար էր, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mirror-ին:

Ռենտգենային լուսանկարից հետո վիրաբույժներն անցել են վիրահատության 60 սանտիմետրանոց ձողը դուրս բերելու համար: Մասնագետների խոսքով՝ նրանք զգուշանում էին կարեւոր զարկերակները: Բարեբախտաբար, հինգ ժամ տեւողությամբ վիրաբուժական միջամտությունը հաջողությամբ է ավարտվել:

Ինչպես նշվում է, տեղի ունեցածն այնքան է զարմացրել բրազիլացի էսկուպալներին, որ նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն տեղի ունեցածն աստվածային իրողություն է, քանի որի ձեղը կենսական կարեւորության երակներին ու օրգաններին չէր վնասել:

«Ամրանն անցել է գլխի ու պարանոցի հիմնական զարկերակների միջով: Գիտեք, ապրել այդ վիճակում անհնար է: Ես իսկապես կարծում եմ, որ երեխային Աստված է օգնել»,- հայտարարել է  բժիշկ Ռոդրիգո Չիկրալան: