Ադրբեջանի նախագահի դուստրը` Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի փոխնախագահ, «Բաքու» ամսագրի գլխավոր խմբագիր Լեյլա Ալիեւան, սոցցանցերում տարածել է իր հերթական բանաստեղծությունը` սիրային թեմայով:  Հատկանշական է, որ «Ես ցանկանում եմ քեզ համբուրել միլիարդ անգամ... » բանաստեղծությունը ռուսերեն է գրված: 

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի նախագահի դուստրը սիրային բանաստեղծություն է գրում: 2012թ. Լեյլայի գրած  «Էլեգիա» բանաստեղծությունը հայտնվել էր հինգերորդ դասարանի գրականության դասագրքում:  Բանաստեղծությունը Լեյլա Ալիեւան նվիրել էր պապին` Հեյդար Ալիեւին: Այնուհետեւ այդ բանաստեղծության բառերով երգ էին գրել, իսկ հետո այն ընդգրկել  դասագրքում: