Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելու կապակցությամբ ֆինանսների նախարարը հայտարարե է, որ տարեկան կուտակումները կկազմեն 100-150 մլն դոլար: Իհարկե, զարգացած երկրների մասշտաբի համար այս ցուցանիշը բավականին համեստ է: Սակայն, ասենք, մեր աշխատողների համար, որոնցից հարկվում է այդ գումարը, բավականին մեծ է: Մեկ այլ հարց էլ կա՝ անգամ այդ անձանց լիակատար համաձայնության դեպքում, որքանո՞վ է իրական նման գումար հավաքելը:
Սկզբի համար նշենք, որ Հայաստանի խոշորագույն 478 հարկատուները միաժամանակ երկրի խոշորագոյն գործատուներն են: Օրինակ, «Հայաստանի էլեկտրացանցեր» ԹԲԸ-ն, որը նախորդ տարվա արդյունքներով 1000 խոշորագույն հարկատուների ցանկում յոթերորդն է, միաժամանակ մեկ այլ ցանկի առաջատարն է՝ երկրի խոշորագույն գործատուների: «ՀայՌուսգազարդը» երկու ցանկերում էլ երկրորդ հորիզոնականում է եւ այդպես շարունակ:
Ընդհանուր առմամբ, 478 խոշոր հարկատուների անձնակազմերը ներառում են մոտ 162,5 հազար աշխատակիցներ: Երկրում վարձու աշխատանքի անցած մարդկանց ընդհանուր թիվը մոտ 420 հազար է: Դրանից ելնելով՝ ընդհանուր ցուցանիշում «խոշորագունների» անձնակազմի բաժինը մոտ 39 տոկոս է:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2012-ին մինչեւ 40 տարեկան աշխատողների թիվը ընդհանուր ցուցանիշի 41 տոկսն էր կազմուն, իսկ 40-44 տարեկաններինը՝ 10: Պարզ է, որ այն մարդիկ, որոնցից հարկվելու է «կենսաթոշակային հարկը», բոլոր շխատող մարդկանց 45 տոկոսն էլ չեն կազմում: Սակայն հաշվարկների համար առավելագույնը համարենք 45 տոկոսը:
Որպես հիմք վերցնելով 478 «խոշորագույն» գործատուների աշխատավարձրեի ֆոնդը՝ որոշենք մինչեւ 40 տարեկան ու ավելի փոքր տարիքի աշխատակիցների աշախատավարձերից հինգ տոկոս պահումների ընդհանուր գումարը, որը կազմում է ավելի քան 7,46 մլրդ դրամ: Այսօրվա դրությամբ դա կազմում է մոտ 18 մլն դոլար:
Ինչպես վերեւում էր նշվում, «խոշորների» բաժինը երկրի ընդհանուր զբաղվածության մեջ կազմում է ընդհանուր թվի 39 տոկոսը: Ընթացիկ տարում նրանց աշխատավարձերից պահումների ընդհանուր գումարը կկազմի 46 մլն դոլար: Աշխատավարձի հնարավոր 5 տոկոս աճի եւ դոլարի փոխարժեքի կայունացման դեպքում՝ մոտ 48 մլն դոլար:
Կլորացված՝ տարեկան մոտ 50 մլն դոլար՝ համապատասխան տարիքի վարձու աշխատողների աշխատավարձից պահումների դեպքում: Նույնքան էլ ֆոնդ կուղարկվի երկրի պետբյուջեիվ: Հարցն այն է՝ արդյոք մեր պետբյուջեն կդիմանա՞ լրացուցիչ ծանրությանը, որ հավասար է մեկ տարում մաքսատուրքերից ստացված եկամուտներին:
Սմբատ Գրիգորյան



























