Համակարգչային խաղերը կարող են նպաստել տեսողության ու զգոնության բարելավմանը: Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականներն այն բանից հետո, երբ iPad-ի համար հատուկ ծրագիր են մշակել, որի էությունը նախշերով պատկերների դիտումն է, որոնք ստեղծվել են հաշվի առնելով գլխուղեղի տեսողական կեղեւում նեյրոնների աշխատանքը: Արդյունքում նախշերը պակաս պարզ էին դառնու, դիտողներն ավելի շատ ջանք էին գործադրում դրանք տեսնելու համար, հաղորդում է «GAzeta.ru»-ն:

Բեյսբոլ խաղացողների մոտ նման  պատկերների դիտումը հանգեցրել է նրան, որ ակտիվացել է տեսողական կեղեւը: Ծրագրի օգտագործումից մի քանի շաբաթ անց փորձի մասնակիցները հետազոտվել են. գիտնականները նկատել են, որ կամավորների մոտ բարելավվել է տեսողությունը, ոմանց մոտ նկատվել են սովորական նորմերը երեք անգամ գերազանցող արդյունքներ: