Առաջին կենդանի օրգանիզմները թթվածնի կարիք գրեթե չեն ունեցել։ Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները՝ հետազոտելով Դանիայի Ֆյորդ Քերթեմինդեում ապրող կակղամորթին։

Մասնավորապես, հետազոտողներին հաջողվել է պարզել, որ կակղամորթները կարող են ոչ միայն գոյատեւել, այլեւ նորմալ զարգանալ նույնիսկ այնպիսի պայմաններում, երբ թթվածնի մակարդակը նորմալ քանակի կեսի չափ է, փոխանցում է Gazeta.ru-ն։

Այսպիսով առաջին կենդանի օրգանիզմներին առավելագույնս հիշեցնող կակղամորթները, որոնք մոլորակի վրա հայտնվել են մոտ կես մլրդ տարի առաջ, կարողացել են գոյատեւել միջավայրում, որտեղ թթվածնի քանակը նորմայից շատ ցածր  է։ Ուստի գիտնականները կարծում են, որ նախկին հիպոթեզերն այն մասին, որ կյանքն առաջացել է միայն այն ժամանակ, երբ կտրուկ ավելացել է թթվածնի քանակը, ճիշտ չէ։