Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակ ստացած Օրհան Փամուքը շոկի մեջ է ընկել, երբ ռեստորանում հաց ուտելու ժամանակ նրա սեղանին է մոտեցել իր նախկին սիրեցյալ ստամբուլահայ նկարչուհի Քարոլին Ֆիշեքչին։

Թուրքական Star պարբերականի փոխանցմամբ՝ ստամբուլահայ սկանդալային նկարչուհի Քարոլին Ֆիշեքչին, տեղեկանալով, որ Օրհան Փամուքը Ջիհանգիրի ռեստորաններից մեկում ճաշում է, արագ գնացել է հիշյալ ռեստորան եւ նստել նրա սեղանին։

Օրհան Փամուքը, տեսնելով Քարոլին Ֆիշեքչիին, արագ վեր է կացել եւ լքել ռեստորանը։

Նշենք, որ 2011-ի  դեկտեմբերին Նյու Յորքում լրագրողները Օրհան Փամուքին եւ Քարոլին Ֆիշեքչիին միասին էին տեսել, որից հետո հայտնի էր  դարձել, որ նրանք ընկերություն են անում։ Սակայն շատ չանցած նրանք բաժանվել են, իսկ Օրհան Փամուքի փաստաբանը զգուշացրել էր Քարոլին Ֆիշեքչիին՝ անհարկի չօգտագործել Օրհան Փամուքի անունը։