Յուրահատուկ արհեստական հավկիթները, որոնք ստացվել են խոտաբույսերից, արդեն մոտ ապագայում կարող են համաշխարհային շուկա դուրս գալ այն բանից հետո, երբ միլիոնատերն Ասիայից որոշել է ներդրումներ կատարել այն ստեղծած ամերիկյան ընկերությունում:

Ինչպես հաղորդում են, խոտաբույսերից ստացված ձուն ամեն ինչով կփոխարինի հավկիթին՝ տորթերից մինչեւ մայոնեզ: «Հեմփթոն Քրիք» ընկերության արտադրանքն արդեն վաճառվում է Քալիֆորնիայի սուպերմարկետներից մեկում: Հայտնի է դարձել, որ օրերս ընկերությունում 23 մլն դոլար ներդրում են կատարել:Ներդրողների թվում է Լի Կա-Շինգը՝ Ասիայի ամենահարուստ մարդը, ինչպես նաեւ Yahoo համահիմնադիր Ջերի Յանգը:Նշվում է, որ վերջին 90 օրվա ընթացքում ընկերությունը համագործակցության համաձայնագիր է կնքել 500 ընկերությունների հետ, սակայն դրանց անունները չեն հրապարակվում, քանի դեռ արտադրանքը վաճառքում չէ:Լի Կա-Շինգի խոսքով ընկերությունը մեծ ներուժ ունի:«Տեխնոլոգիան թույլ է տալիս ապագան լավը դարձնել,-ասել է նա:- Երկրագնդի բնակչության պահանջները բավարարելու համար մենք պետք է արդյունավետ, էկոլոգիապես մաքուր, որակյալ ու հասանելի տարբերակներ որոնենք»:

Իր հերթին «Հեմփթոն Քրիքի» գլխավոր տնօրեն ու հիմնադիր Ջոշ Թեթրիքը նշել է. «Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ անառողջ սնունդն էժան ու հարմար է: Մեր նպատակն է անել այնպես, որ ընկերությունները կարողանական արտադրել առողջ ու հասանելի ուտելիք բոլորի համար»:Թեթրիքի գաղափարը կայանում է նրանում, որպեսզի գտնի բույսերի համադրություն, որոնց խառնուրդը կունենա հավկիթի սննդային արժեք, համ ու խոհարարական հատկություններ, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mail Online-ին:Ընկերությունն արդեն բանակցություններ է վարում սննդամթերք արտադրող խոշոր ընկերությունների հետ ողջ աշխարհում, որպեսզի հավկիթը փոխարինի այլընտրանքով: