ԱՄՆ-ում դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել 84-ամյա միանձնուհուն՝ ատոմային զենքի դեմ ուղղված բողոքի ակցիային մասնակցելու համար: Ակցիան կազմակերպվել էր 2012-ի հուլիսին Թեննեսի նահանգի ուրանի պահեստարանի մոտ:

Այդ գործով եւս երկու մարդ դատապարտվել է ավելի քան 5-ական տարվա ազատազրկման, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Միանձնուհին դատարանում հայտարարել է, որ չի զղջում իր արարքի համար եւ ափսոսում է, որ անցել է 70 տարի, մինչեւ համարձակություն է ունեցել նման քայլի գնալ:

Բողոքի ակցիայի մասնակիցները 2012թ. հուլիսին ներթափանցել են Y-12 ուրանի պահպանման համալիր, որտեղ բողոք արտահայտող պաստառներ են պահել ու դրանց վրա մարդկային արյուն լցրել։