Գլազգոյի համալսարանի ուսանողները ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ընտրել են ուսանողական միավորման նախագահ:

Ուսանողների խոսքով՝ իրենք այդ կերպ ցանկացել են իրենց համերաշխությունն արտահայտել Սնոուդենին ու խնդրել են նրան ժողովրդավարական իրավունքների վերաբերյալ հայտարարությաբ հանդես գալ:

Հարկ է նշել, որ միեւնույն ժամանակ որոշ ուսանողներ դեմ են հանդես եկել նման որոշմանը, նշելով, որ հազիվ թե Սնոուդենը կարողանա Շոտլանդիա մեկնել, որպեսզի պաշտպանի իրենց շահերը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: