ՌԴ Պետդումայի պատգամավորները Զանգվածային լրատվամիջոցների  մասին օրենքում փոփոխություններ են մշակում՝ բլոգոլորտի վերահսկողությունը խստացնելու համար: Առաջարկվում է հայտնի բլոգերներին հավասարեցնել լրագրողներին եւ նրանց վրա էլ տարածել է Զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքով նախատեսված սահմանափակումները, հայտնում է  «Իզվեստիան»:

Նշվում է, որ օրական 10 հազար այցելություններ ունեցող բլոգի հեղինակը պետք է լրագրողի որակավորում ստանա: Նման միջոցներ արդեն ձեռնարկվել էին Իսրայելում:

Այսկերպ մեծանում է հրապարակած նյութերի համար   բլոգերի պատասխանատվությունը: Առաջիկայում փոփոխությունները կքննարկվեն փորձագիտական խորհրդում՝ բլոգոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: