Ճապոնիան տարեցների զբաղվածության առումով համաշխարհային առաջատար է դարձել: Երկրում աշխատողների 10%-ից ավելին 65-ից բարձր տարիքի են: Այս մասին է վկայում երկրի աշխատանքի եւ բարեկեցության նախարարության վիճակագրությունը: Համեմատության համար՝ արեւմտյան երկրների մեծ մասում ցուցանիշը 1- 5% է:
Աշխատող տարեց ճապոնացիների մեծ մասը մասնակցում է երկրի հյուսիս-արեւելքի վերականգնման աշխատանքներին, որը ավերվել էր 2011թ. ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով:
Բացի այդ, շատերը հայտեր են ներկայացնում այն աշխատատեղերի համար, որոնք բացվել են 2020թ. երկրում Օլիմպիադայի անցկացման իրավունքը Տոկիոյի կողմից նվաճվելուց հետո: Գնալով ավելի քիչ ձեռնարկատերեր են 65 տարին լրանալուց հետո աշխատակիցներին ստիպում թոշակի անցնել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ճապոնիայում ազգի ծերացումը ժողովրդագրական գլխավոր խնդիրն է, եւ առաջիկա տարիներին կարող է բնակչության թվի կրճատման հանգեցնել:
Անցնող տարում երկրի բնակչությունը նվազել է 244 հազար մարդով. սա հետպատերազմական ժամանակներից հետո ամենաբարձր ցուցանիշն է:




























