Երուսաղեմի լեռներում Բիրմանյան ճանապարհի մոտակայքում իսրայելցի հնագետները հայտնաբերել են հնագույն գյուղի փլատակներ, որը գոյություն է ունեցել մոտ 2,3 հազար տարի առաջ, հաղորդում է The Jewish Times-ը:
Հնագետները կարողացել են հասնել նրան, որ գազատարը, րը պետք է անցներ այդ հատվածով, տեղափոխվել է: Գտածոյի վայրում կառուցվելու է հնագիտական պարկ:
Գյուղը բաղկացած է եղել փոքրիկ քարե տներից՝ իրենց բակերով: Առայժմ չի հաջողվել պարզել գյուղի անվանումը: Պեղումների ընթացքում գիտնականները հայտնաբերել են մի քանի մետաղադրամներ, բազալտից պատրաստված կենցաղային իրեր, որոնք ծառայել են սնունդ պատրաստելու համար, ինչպես նաեւ կավե կաթսաներ, կերամիկական ամաններ՝ յուղ ու գինի պահելու եւ այլն: Այս մասին հաղորդում է newsru.co.il-ը:




























