Երկրի վրա այսօր մագնիսային փոթորիկ է սկսվել: Այդ երեւույթի պատճառը Արեգակի վրա տեղի ունեցած մի շարք ռենտգենային լուսարձակումներն են:
Ռուսհիդրոմետի կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտում հաղորդել են, որ գեոմագինսական փոթորիկների պատճառը կարող է լինել արեգակնային բարձր արագությամբ քամու հոսքը:
Ներկայումս գեոմագնիսական հուզումների մոլորակային ինդեքսը կազմում է 6, ինչը մագնիսական փոթորիկների ցուցանիշից մի փոքր ավել է: Ներկայիս փոթորիկը միանգամից երկու գործոնների արդյունք է՝ կորոնալ զանգվածի արտանետում ու կորոնալ անցքեր:
Մագնիսական փոթորիկը կտեւի մոտ երկու օր:




























