Ռուսաստանի մայրաքաղաքում կայացվել է խմբավորման դատավճիռը, որը զոհեր էր որոնում ծանոթության կայքերում: Այս մասին այսօր հաղորդվում է Ռուսաստանի գլխավոր դատախազության կայքում:

Դաղստանի երեք քաղաքացիների դատապարտել են 25, 24 եւ 9 տարի ազատազրկման: Նարնք մեղավոր են ճանաչվել սպանությունների, ավազակային հարձակումների, կողոպուտի, մեքենայությունների ու գողության համար, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Ինչպես հաղորդվում է, 2012-ի մարտից նրանք ծանոթացել են նույնասեռականների համար ծանոթության կայքերի այցելուների հետ: Երբ նոր ծանոթը նրանց իր տուն էր հրավիրում, հանցագործները սպանում էին նրան ու տիրում ունեցվածքին: Նրանց զոհ է դարձել երեք տղամարդ՝ 27-38 տարեկան: Եվս մեկ տղամարդ ողջ է մնացել, քանի որ կողոպուտի պահին անգիտակից է եղել: