Անձնական տարածքի սահմանները խախտելու դեպքում մարդն անհարմարավետություն է զգում, գրգռվածություն, անհանգստություն:  Ուժեղանում է սթրեսային հորմոնը, մարդիկ ագրեսիվ են դառնում:  Վաշինգթոնի համալսարանի ամերիկացի գիտնականները հաշվարկել են, թե մարդուն որքան անձնական տարածք է պետք: 

Մասնագետները 200 կամավոր են ընտրել, որոնք ամեն օր աշխատանքի բնույթով շփվում էին տարբեր մարդկանց հետ, եւ նրանց երկու խմբի են բաժանել: Առաջին խմբի մասնակիցները միշտ օտար օբյեկտների միջամտություն էին զգում, իսկ երկրորդ խմբի կամավորների հետ սերտ շփումը  որոշ ժամանակով սահմանափակվել էր, հաղորդում է «Եվրոսմին»:

Պարզվել է, որ առաջին խմբի մասնակիցները լարվածություն են զգացել՝ իրենց տարածքի պայմանական սահմանները խախտվելու պատճառով:

Մասնագետները նշում են, որ անվտանգ է համարվում մարդու դեմքից 20-22 սմ հեռավորությամբ  շփումը: Փակ, ինքնամփոփ մարդու  սահմանը 35-40 սմ է: