Տանկերը, որոնք ստեղծվել են չինական բանակի համար մի քանի տասնամյակ առաջ, շատ փոքր ու նեղ են ժամանակակից զինծառայողների համար:
Նման եզրակացության են հանգել 2009թ.-ից սկսված հետազոտության արդյքունքների հիման վրա: Նպատակը զինծառայողների ֆիզիլոգիական հատկությունների ուսումնասիրումն էրմ հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով China Military Online-ին, որը լույս է տեսնում Չինաստանի ազգային-ազատագրական բանակի ուժերի կողմից:
Մասնավորապես պարզվել է, որ վերջին 20 տարվա ընթացքում չինացի զինվորները միջին 2 սմ-ով բարձրահասակ են դարձել, կոնքը լայնությունը 5 սմ-ով ավելացել է: «Հայտնվելով տանկերում, որոնք ստեղծվել են 30 տարի առաջվա ֆիզիլոգիական հատկությունների հիման վրա, սովորական մարդիկ կարող են անհարմար զգալ»,- գրում է պարբերականը:
Բացի այդ. Հոդվածում ասվում է, որ այժմ զինվորականներին չեն համապատասխանում հին հրացանները: Քանի որ դրանք շատ կարճ են, դիպուկ կրակելը խնդրահարույց է դառնում:
Հետազոտության ընթացքում, որին ավելի քան 20 հազար մարդ է մասնակցել, հետազոտվել է նաեւ մկանային ուժը: Արդյունքների հիման վրա նախատեսում են ավելի համապատասխան զենք ու սպառազինություն ստեղծել: Չի հստակեցվում, խոսքը տանկերի ու այլ տեխնիկայի լիակատար վերափոխման մասին է, թե ոչ:




























