Բժիշկները խոստովանում են, որ առաջին անգամ են բախվում նման հիվանդության հետ, որն ալերգիա է հարուցում ցանկացած ուտելիքից: Սակայն ավելի շատ զարմանում են, որ հիվանդը կարողացել է ապրել միայն կոնֆետների շնորհիվ:
Ֆինլի Ռանսոնը տառապում է հազվագյուտ հիվանդությունից, որի հետեւանքով չի կարող սովորական սնունդ ուտել: Երեքամյա երեխայի օրգանիզմը պայքարում է ուտելիքի դեմ, կարծես վարակի դեմ, ինչի հետեւանքով ներքին արյունահոսություն է սկսվում:
Ֆինլին Լոնդոնում մի շարք հետազոտություններ է անցել, որոնց օգնությամբ բժիշկները փորձել են պարզել հիվանդության պատճառը: Տղան սովորել է արդեն ամեն օր 10 կոնֆետ ուտել:
Մայրը՝ 27-ամյա Ռիսը նշում է, որ Ֆինլին չնայած սարսափելի հիվանդությանը, միշտ ժպտում է, սիրում է մանկական սրճարաններ գնալ, հաղորդում է FederalPost-ը ՝ վկայակոչելով Mail Online-ին:
Սնունդի պակասը լրացվում է հատուկ հեղուկներով, որոնք Ֆլինի օրգանիզմն ընդունում է սնուցող խողովակով: Տղան 10 վիրահատության է ենթարկվել: Այս պահին Ֆինլիի հիվանդությունը բժիշկների համար գաղտնիք է. նրանք փորձում են հասկանալ, ինչպես է, որ օրգանիզմն ընդունում է միայն քաղցրավենիք: Ռիսը հայտնաբերել է, որ տղան կարող է կոնֆետ ուտել. մինչ այդ նա հարյուրավոր մթերքներ էր փորձել
Ֆինլին ավագ քույր ունի, ով նման հիվանդություն ունի՝ սակայն միայնն կաթնամթերքի, սոայի եւ հավկիթի դեպքում: Ընդ որում, Ռիսի եւ նրա ամուսնու ընտանիքում ոչ ոք նման հիվանդությամբ չի տառապել:
Այս պահին ծնողները սպասում են վերջին հետազոտության արդյունքներին եւ հույս ունեն, որ բժիշկները կարող են օգնել իրենց երեխային:































