Քորն ու քորելը ոչ միայն նյարդային կենտրոնի ռեակցիան են առաջացնում, որը մտնում է զգայուն մաշկի համակարգի մեջ, այլ նաեւ նպաստում է ուղեղի մի քանի հատվածների ակտիվությանը, որոնք պատասխանատու են մոտիվացիայի, բավականության ու բավարարության զգացմունքների համար: Նման եզրակացության են հանգել Թեմփլի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները՝ ստուգելով, թե ինչպես է մարդու ուղեղն արձագանքում քորին եւ քորելուն:
Քորելուն արձագանքել են նաեւ կենտրոնները, որոնք պատասխանատու են կախվածության ձեւավորման համար: Հետաքրքիր էր, որ քորն ու քորելը մարդու ուղեղում հակասական արձագանքներ են առաջացնում: Եթե քորն ակտիվացնում է որոշ նյարդային կենտրոններ, ապա քորելը չեզոքացնում է դրանք: Իսկ արդյունքն ավելի ազդեցիկ է ինքնուրյուն քորելու դեպքում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Ավելի վաղ գիտնականները համարում էին, որ քորը մեղմ ցավի տեսակ է: Սակայն այժմ փորձագետները հատուկ նյարդեր են գտել քորի համար եւ մոլեկուլային ընկալիչներ, որոնք տարբերվում են ցավի ընկալիչներից:




























