Սոցիալական ցանցերում հարյուրավոր ընկերները կարող են ընկալվել որպես երջանիկ ու հայտնի լինելու ցուցանիշ, սակայն իրականում կարող է հակառակը նշանակել: Չորս տարվա հետազոտության շրջանակներում ամերիկյան Մեն նահանգի գիտնականները համադրել են մարդկանց անհատականության տեսակը փորձի ավելի քան 16000 մասնակցի երջանկության մակարդակի հետ:

Հետազոտության սկզբում էքստրավերտ ճանաչված մարդկանց շրջանում  նկատվում էր բարեկեցության աճ: Սակայն ժամանակի ընթացքում նրանք ներամփոփ էին դառնում: Դա վկայում է այն մասին, որ վերջնական արդյունքում որքան մեծ է ընկերների թիվը, մարդը կարող է քիչ շփվող դառնալ ու տխրեցնել, հաղորդում է Mail Online-ը:Դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ մասնակիցներն այլեւս նոր հարաբերությունների կարիք չունեն: Մարդկանց շրջանում, ովքեր նախապես էքստարվերտ էին, հաճելի, բարեխիղճ ու հուզականորեն կայուն, արդյունքում բարեկեցությունը բարելավվում էր: Սակայն նույնպես վկայում է այն մասին, որ արդյունքում ավելի ներամփոփ էին դառնում, հաղորդում է FedPost.ru-ն:

Ինտրովերտության ավելացումը երջանիկ մարդկանց շրջանում հակադարձում է սպասելիքներին, քանի որ էքստրավերտության բարձրացումը, սովորաբար, հանգեցնում է դժբախտության: Սա վկայում է այն մասին, որ անհատականության ազդեցությունը բարեկեցության վրա «ավելի ուժեղ է», քան հակառակը, սակայն երկու ցուցանիշներն էլ էական են հարաբերությունների կառուցման համար: