Եվրոպական Ազատ Դաշինքի գլխավոր վեհաժողովի շրջանակներում Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 14-ին հանդիպել է ԵԱԴ նախագահության անդամներին:

Իսպանիա կատարած այցի արդյունքների վերաբերյալ կայացած ասուլիսում Աշոտ Ղուլյանը հայտարարել է, թե նախագահության անդամներին ներկայացվել է ԼՂՀ պետական կառուցվածքը, նպատակներն ու խնդիրները, նաեւ ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Կողմերը նաեւ քննարկել են ԵԱԴ հետ համագործակցության զարգացման հնարավոր ուղիները:

«Առաջիկա ամիսներին ԵԱԴ նախագահության պատվիրակությունը կայցելի Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ծանոթանալու մեր պատմությանը, հետպատերազմյան իրողություններին, նաեւ ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետության զարգացման մեր տեսլականին»,- նշել է Ղուլյանը:

Աշոտ Ղուլյանի խոսքով, ԵԱԴ հետ համագործակցությունը հարկ է դիտարկել միջխորհրդարանական եւ միջկուսակցական համագործակցության շջանակներում:

Նշենք, որ Եվրոպական Ազատ Դաշինքի 12-րդ գլխավոր վեհաժողովւ կայացել է Իսպանիայում, փետրվարի 14-15-ին: