Նիգերիական «Բոկո Հարամ» իսլամիստական ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակվել են Նիգերիայի հյուսիսում գտնվող Բամա քաղաքի վրա: Հարձակման ընթացքում հրաձգության է ենթարկվել տեղական դպրոցը ու այրվել է առաջնորդի պալատը, ինչի արդյունքում վնասվածքների կամ այրվելու պատճառով առնվազն 47 մարդ է զոհվել:
Այրված պալատը ճարտարապետական հուշարձան էր, որը մարմնավորում էր միջնադարյան մահմեդական խալիֆայություններից մեկի ղեկավարի իշխանությունը: Իսլամիստների հարձակմանն է ենթարկվել նաեւ պետական կանացի քոլեջը, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters¬ը:
Ականատեսների խոսքով՝ «Բոկո Հարամի» զինյալները հարձակումը սկսել են առավոտյան 04:00-ին երբ տեղաբնակները պատրաստվում էին առավոտյան աղոթքին:




























