Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի է ունեցել մոտ 100 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսք: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով կայանի օպերատոր-ընկերությանը՝ ТЕРСО-ին:

Արտահոսքը տեղի է ունեցել ռեզերվուարներից մեկից, որտեղ պահվում է վթարային ռեակտորների սառեցման համար կիրառվող ջուրը: Ջրի բետա-ճառագայթման մակարդակը կազմում է մեկ լիտրում 230 մլն բեկկերլ: Ըստ որում, անվտանգ է համարվում մեկ լիտրի համար 10 -15 բեկկերլը:

Միջադեպի պատճառներից մեկը կարող է լինել այն, որ ռեզերվուարը գերծանրաբեռնված է եղել:

Նշենք, որ ԱԷԿ-ի ռեզերվուարներից ռադիոակտիվ ջրի արտահոսքը սկսվել է դեռեւս նախորդ տարվա օգոստոսից:

Հիշեցնենք, նաեւ, որ «Ֆուկուսիմա-1»-ում վթարը տեղի է ունեցել 2011-ի մարտին՝ երկրաշարժի ու ցունամիի ժամանակ: