Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ժամանակավորապես փակ է այցելուների համար, հայտնում է դիվանագիտական ներկայացուցչության կայքը:
«Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ժամանակավորապես փակվում է: Եթե շտապ հարց ունեք, խնդրում ենք էլեկտրոնային փոստով ուղարկեք», - ասված է հաղորդագրությունում, տեղեկացնում է TCH-ը:
Հիշեցնենք, փետրվարի 19-ին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանություններին հարկավոր է պատժել Անկախության Մայդանում բռնությունների համար:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ կոչ է արել պատասխանատվության ենթարկել ուկրաինական իշխանություններին




























