ԱՄՆ-ում շահել են Powerball վիճակախաղի 425 մլն դոլարի ջեքփոթը:

Կազմակերպիչների խոսքով՝ տոմսը վաճառվել է Միլպիտաս քաղաքում, ասված է նրանց  Twitter-ի բլոգում:

Հաղորդվում է, որ առայժմ երջանիկ շահողը չի հայտնվել: Կարող են մեկից ավելի շահողներ ի հայտ գալ: Ըստ կազմակերպիչների՝ Կալիֆորնիայից եւս երկու մարդ երկրորդ մրցանակի է արժանացել՝ 1-2 դոլարի չափով:

Powerball վիճակախաղի ջեքփոթը վերջին անգամ նախորդ տարվա դեկտեմբերին էին շահել: Սա ԱՄՆ-ի պատմության մեջ ծավալով վեցերորդ ջեքփոթն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Powerball-ում ջեքփոթը շահելու հավանականությունը 1/ 175 մլն հարաբերակցությամբ է: