Mensa International միջազգային կազմակերպությունը, որը միավորում է մոլորակի ամենախելացի մարդկանց, իր շարքերն է ընդունել նոր անդամի՝ ամերիկյան Քուին Քրիք քաղաքի (Արիզոնայի նահանգ) 3 տարեկան բնակիչ Ալեքսիս Մարթինին: Ալեքսիսը դեռ մանկապարտեզ էլ չի գնում, սակայն թեստը ցույց է տվել, որ նրա մտավոր կարողությունների գործակիցը կազմում է 160 բալ, այն դեպքում, երբ միջին մակարդակը 100 բալ է:
Աղջկա հոր՝ Յանա Մարթինի, խոսքով՝ Ալեքսիսը կարողանում է կարդալ ամերիկյան դպրոցների 5-րդ դասարանի աշակերտների մակարդակի, անգիր գիտի բոլոր ամերիկյան նահանգների մայրաքաղաքները, քարտեզի վրա ցույց է տալիս բոլոր երկրները եւ անգամ ինքնուրույն իսպաներեն է սովորել ծնողների iPhone-ի օգնությամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Մարթինը եւ նրա կինը առաջին անգամ դստեր մտավոր կարողություններն առաջին անգամ նկատել են, երբ վերջինս մեկ տարեկան է եղել: Այդ ժամանակ փոքրիկը անսպասելիոներն անգիր կրկնել է հեքիաթը, որը նրա համար կարդացել էին նախորդ գիշեր: Այդ օրվանից աղջիկը դա արել է գրեթե ամեն օր: «Նա պարզապես չի վերապատմում հեքիաթը, այլ բառ առ բառ կրկնում է»,-ընդգծել է Մարթինը:
Ալեքսիսը դարձել է Mensa-ի ամենակրտսեր անդամը: Ընդհանուր առմամբ՝ այդ կազմակերպությունում ընդգրկված է 56 հազար չափահաս ամերիկացի, ինչպես նաեւ 3,3 հազար անչափահաս ամերիկացի:




























