Ոստիկանությունը նոր մանրամասնր է հայտնել  կարաոկե ակումբում աղջիկների ծեծկռտուքից:

Փետրվարի 19-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Չարենցի փողոցում շրջագայություն կատարելիս` մոտակա կարաոկե ակումբից վիճաբանության ձայներ են լսել, մտել ներս եւ նկատել, որ մի քանի աղջիկներ սրահում հարվածում են միմյանց:

Վերջիններիս` 1986 թ. ծնված Աելիտա Մ.-ն, 1990 թ. ծնված Միլենա Ե.-ն եւ 1977 թ. ծնված Եվգենյա Գ.-ն բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Ժամը 08.10-ին Եվգենյա Գ.-ն հաղորդում է տվել, որ ակումբում, վիճաբանության ժամանակ, Աելիտա Մ.-ն ձեռքով հարվածել է իր դեմքին եւ պատճառել վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, փետրվարի 19-ին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Չարենցի փողոցում գտնվող «Ակապելլա» կարաոկե ակումբում: Ակումբում զվարճացող աղջիկները վիճաբանության են բռնվել միմյանց հետ, որը վերածվել է ծեծկռտուքի:

Այն աստիճան է իրավիճակը թեժացել, որ ստիպված են եղել միջամտել տարածքում գտնվող ոստիկանները: Ընդ որում, ըստ ականատեսի, վերջիններս դրսից են լսել աղջիկների բղավոցները եւ դրանց հետքերով մտել ակումբ: Վիճաբանողներին հնարավոր է եղել հանդարտեցնել՝ միայն բերման ենթարկելով: Ոստիկանները աղջիկներին բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժին: