Ֆրանսիական Շինոն քաղաքում տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառվել է Հռոմի Պիոս XII պապի կլոր գլխարկը, որը բնորոշ է կաթոլիկ եկեղեցու հոգեւորականներին:
Այն պատրաստված է սպիտակ մետաքսից, իսկ ներսի մասում գրված է «Սուրբ Մարիամ մխիթարողուհու հանրություն»:
Լոտի նախնական գինը կազմել է 1,5 հազար եվրո, սակայն աճուրդի ընթացքում գինն ավելացել է մոտ երկու անգամ՝ հասնելով չորս հազար եբրոյի: Այն ձեռք է բերել բելգիացի կոլեկցիոները, ով ցանկացել է անհայտ մնալ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























