Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի վերածննդի օրվա առթիվ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կողմից կազմակերպված «Նվաճված ազատություն» տոնական երեկոյին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:




























