Հայաստանում 2010թ. հունվար-մարտ ամիսներին գրանցվել է շինարարության համախառն ծավալների 0,6 տոկոս անկում:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին շինարարության ծավալը հանրապետությունում կազմել է 46 մլրդ 718 մլն դրամ:

Մարտին՝ փետրվար ամսվա համեմատությամբ, ՀՀ-ում շինարարության ծավալներն աճել են 24,6 տոկոսով, իսկ փետրվարին՝ նախորդ ամսվա համեմատությամբ, շինարարության ոլորտում գրանցվել է 16,2 տոկոս աճ: