Գարու շիլայում մեծ քանակությամբ սպիտակուց եւ մանրաթելեր են պարունակվում եւ, ի տարբերություն մյուս հացահատիկների, քիչ են ածխաջրերը: Սա «լիզին» ամինաթթուների հարուստ աղբյուր է, որն օրգանիզմում չի սինթեզվում: Գարու բնական գլիկեմիկ ինդեքսը շատ ցածր է, ուստի շիլան օգտակար է նիհարելու համար, այն ախորժակ չի առաջացնում ու արագ յուրացվում է:

Վաշինգթոնի համալսարանին կից առողջ սննդի դպրոցի ամերիկացի դիետոլոգների խոսքով՝ լիզինը մասնակցում է օրգանիզմի սպիտակուցային միացությունների ձեւավորմանը, մասնավորապես կոլագենի: Կոլագեն պրոտեինը պատասխանատում է անոթների անցանելիության ու առաձգականության համար, նպաստում է վերքերի արագ առողջացման, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Այս սպիտակուցը պաշտպանում է նաեւ մաշկի գեղեցկությունն ու երիտասարդությունը, այն առողջ ու էլաստիկ է դարձնում նույնիսկ 35 տարեկանից հետո, երբ կոլագենի արտադրությունն օրգանիզմում նվազում է: