Ապրիլի 23-ին, ժամը 14-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կկատարվի ուսանողական միասնական աղոթք՝ Մեծ Եղեռնի 95-ամյակի առիթով:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, արարողությունը կազմակերպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Երիտասարդաց կենտրոնը՝ Երևանի շուրջ քսան բուհերի ուսանողական խորհուրդների հետ համատեղ:
Արարողության ընթացքում ողջ ուսանողությունը կարտասանի Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը: Կընթերցվեն նաև հատվածներ Սուրբ Գրքից, Գեւորգյան հոգևոր ճեմարանի սաների կատարմամբ կհնչեն շարականներ:



























