Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ ապրիլի 22-ին, ընդունել է Նիդերլանդների Հաշվիչ դատարանի խորհրդի անդամ, խորհրդի համանախագահ Հայս դե Ֆրիսին։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխգործակցության հեռանկարներին, հարկաբյուջետային քաղաքականությանը, շրջակա միջավայրի եւ ակադեմիական հաստատությունների աուդիտի իրականացմանն առնչվող հարցեր։ Տիգրան Սարգսյանը կարեւորել է Վերահսկիչ պալատի գործունեությունը եւ նշել, որ Նիդերլանդների փորձը օգտակար կլինի ՀՀ Վերահսկիչ պալատի գործունեության համար։
Երկուստեք ընդգծվել է, որ Վերահսկիչ պալատի գործունեության արդյունավետության բարձրացումը կնպաստի պետական կառավարման համակարգի նկատմամբ հասարակական վստահության ամրապնդմանը։



























