Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Էստոնիայի մայրաքաղաքում հայտնել է, որ մայիսի 14-15-ը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով կլինի Հունաստանում:

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կազմակերպված ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների համաժողովի ընթացքում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն եւ Հունաստանի փոխարտգործնախարար Դիմիտրի Դրուչասը մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսի: Դավութօղլուն հայտնել է, որ մայիսի 14-15-ը Թուրքիայի վարչապետի հետ Հունաստան են մեկնելու 10 թուրք նախարարներ: Ըստ Դավութօղլուի, Էրդողանի եւ Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուի միջեւ հանդիպումից հետո երկու երկրների նախարարների մասնակցությամբ կհրավիրվի նախարարների խորհրդի նիստ: